loader
ՀՀ նախագահի նստավայրը կանվանակոչվի «Հանրապետության տուն»

ՀՀ նախագահի նստավայրը կանվանակոչվի «Հանրապետության տուն»

Երևանի ավագանու ապրիլի 23-ի նիստի օրակարգային հարցերից մեկով առաջարկվում է Հանրապետության նախագահի նստավայրն անվանակոչել «Հանրապետության տուն»: Որոշման մեջ, մասնավորապես, նշված է.

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը անվանակոչել «Հանրապետության տուն» անվանումով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս