loader
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Հունաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Հունաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 12-ից 13-ը աշխատանքային այցով Հունաստանում է գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը։ 

Ինչպես հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում նոյեմբերի 12-ին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, ծովակալ Եվանգելոս Ապոստոլակիսի և Հունաստանի ցամաքային զորքերի բարձրաստիճան ղեկավարության հետ։ 

Զրուցակիցները քննարկել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությանն առչվող հարցեր։ Առանձնացվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այն ուղղությունները, որոնք կարտահայտվեն 2019 թվականի հայ-հունական երկկողմ համագործակցության ծրագրում։

Այցի ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի տանկային ուսումնական կենտրոն, որտեղ` բարձրաստիճան հյուրերի պուրակում, որպես խաղաղության խորհրդանիշ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ձիթենի է տնկել: Պատվիրակությունն այցելել է նաև Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, հանդիպել ակադեմիայում սովորող հայ կուրանտների հետ: 

Նոյեմբերի 13-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աթենքում անցկացվող ճգնաժամերի կառավարման և անվտանգությա

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս