loader
«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՉԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ 5-ՈՎ

«ՉԻ»-ն շարունակում է «Հոկտեմբերի 27»-ին վերաբերող իր շարքը: Մեր ընթերցողին հիշեցնենք, որ այս թեմային առնչվող մեր վերջին հրապարակումը վերաբերում էր «27»-ի քրգործով այն վկաներին, ովքեր տեղի ունեցած ահաբեկչությունից առ ժամանակ անց լքել էին Հայաստանը, անշուշտ, իշխանությունների ակտիվ օժանդակությամբ: 

ՀՀ իշխանություններին, հավանաբար, վտանգավոր էր թվացել վերջիններիս հնարավոր ցուցմունքներն ու նրանց հարցաքննությունը «27»-ի գործը հետաքննող քննչական խմբի կամ դատավարության մասնակիցների կողմից:

Մեր նախորդ հրապարակումը վերաբերում էր ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսան Հարությունյանի քարտուղարուհի Երանուհի Ղազարյանին, որն այլեւս մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ճիշտ այնպես, ինչպես «27»-ի գործով շատ այլ վկաներ, այդ թվում՝ Տիգրան Նազարյանը, Նաիրի Բադալյանը, ԱԺ-ում աշխատած նախկին բժշկուհի Նելլի Նիկոլաեւնան, նաեւ մի քանի տարի առաջ ԱՄՆ-ում հանկարծամահ եղած ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը:

Այսօր մենք անդրադառնալու ենք հենց նրա՝ ահաբեկչության օրը կատարած գործողություններին, որոնք վկայում են այն մասին, որ բացի հասարակությանը հայտնի 5 ահաբեկիչներից, այդ օրը՝ 99-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում եղել են Նաիրի Հունանյանի հանցախմբի հետ համագործակցած ու այդպես էլ նախաքննական մարմնի կողմից ի հայտ չբերված անձանց գոյության մասին:

Բայց մինչ այդ հարկ ենք համարում, ի հավելումն Երանուհի Ղազարյանի մասին մեր հրապարակման, տեղեկացնել, որ վերջինիս վերաբերող մեր հրապարակումից հետո ավելի քան լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ մի քանի տարի առաջ հենց ԱՄՆ-ում Ե. Ղազարյանը ենթարկվել էր վթարի: Իհարկե, մենք այսօր չենք կարող պնդել, թե դա որքանով է կապված նրա՝ «27»-ի առնչությամբ վկա լինելու հանգամանքի հետ, որովհետեւ դրա համար անհրաժեշտ ու բավարար տեղեկությունների չենք տիրապետում:

Փոխարենը մեզ տարբեր աղբյուրներից հատնի է դարձել, որ «27»-ի վկաներից մասնավորապես Ռոզա Հովհաննիսյանը հանկարծամահ է եղել շատ խորհրդավոր պայմաններում: Հայաստանում գտնվող նրա հարազատներին ասել են, որ նա սրտի կաթված է ստացել: Իսկ մինչ այդ, դարձյալ ըստ մեր աղբյուրների, նա ցանկություն է հայտնել գալ Հայաստան՝ հարազատներին տեսակցության, բայց նրան հասկացրել են, որ դա անհնարին է:

Երկար մտածելուց հետո Ռ. Հովհաննիսյանն, այնուամենայնիվ, որոշել էր գալ Հայաստան, բայց հանկարծ հանկարծամահ էր եղել: Մենք չենք ուզում անդրադառնալ նրա տված ցուցմունքներին, բայց փոխարենը հարկ ենք համարում ներկայացնել նրա պատմածները «27»-ի ահաբեկչությունից հետո իր հետ պատահած որոշ մանրամասներ, որոնց ձայնագրությունը մեր ձեռքի տակ է:

Իսկ Ռոզա Հովհաննիսյանը մասնավորապես պատմել էր. «Մենք բժշկուհու (Նելլի Նիկոլաեւնա- Ն.Մ.) հետ վիրակապում էինք վիրավորներին, մնացած պատգամավորներն ահաբեկված, չորացած բերաններով, գունատված նստած էին աթոռների վրա: Մենք առանց նրանց պահանջի շարք առ շարք մոտենում էին ու օգնություն էինք ցույց տալիս: Բժշկուհին ուզում էր դեղ տալ պատգամավորներին, բայց դահլիճում ջուր չկար: Ես ասեցի՝ մի րոպե գնամ հանգստի սենյակից ջուր բերեմ: Երբ աստիճաններով բարձրանում էի, ահաբեկիչը՝ պլաշով էր, բոյով, բեղերով տղա էր (Էդիկ Գրիգորյանը- Ն. Մ.) կանգնած էր դահլիճի ու հանգստի սենյակ տանող դռների մոտ: Մոտեցա, ասացի՝ տղա ջան, դուք բժիշկ ե՞ք: «Ի՞նչ է եղել, մորքուր ջան»- պատասխանեց ահաբեկիչը: Ասացի՝ ուզում եմ մտնեմ ԱԺ նախագահի հանգստի սենյակ՝ ջուր բերեմ: Թույլ տվեց՝ «արի մտի ստեղ»: Ասացի՝ ես տեղը գիտեմ, թողեք մտնեմ: Ահաբեկիչն ասաց՝ մտի, բայց դուռը թող բաց մնա: Էդ րոպեին, երբ ես անցնում էի հանգստի սենյակ, մտնելուց առաջ աստիճանների մոտ մեկը պառկած էր երեսնիվայր, վերնաշապիկն ու կոստյումը շուռ եկած:

Մութ էր, ու ինձ առաջին հայացքից թվաց, թե միլիցիայի աշխատող է: Ես առաջին պատահած արկղից ջերմուկներ վերցրեցի եւ մտնելով դահլիճ բժշկուհուն ասացի՝ Նելլի Նիկոլաեւնա, էնտեղ էլի դիակ կա: Մենք բժշկուհու հետ եկանք, նայեցինք, որ տեսնենք թե ով է: Շրջեցինք, տեսանք, որ մահացած է, հետագայում պարզվեց, որ դա Միրոյանն էր: Երբ երկրորդ անգամ ես եկա, որ նորից ջուր տանեմ հանգստի սենյակից, այդ ժամանակ ահաբեկիչը կանգնած ինձ հետեւում էր, թե ուր եմ գնում, ես խնդրեցի թույլ տալ մտնել հանգստի սենյակ:

Մի քանի ջերմուկի շիշ վերցնելուց հետո, երբ դուրս եկա հանգստի սենյակից եւ ուզում էի մտնել դահլիճ, աստիճանների վերեւից լսեցի, որ ավտոմատները չխչխկացնում են, փամփուշտները դնում են, զարիժատ են անում ավտոմատները, վախեցա մի տեսակ: Մութ էր, ու ես չտեսա, թե ով էր: Մեկ էլ մի տղա այնտեղից գոռաց՝ ո՞վ ա: Ահաբեկիչը (Էդ. Գրիգորյանը- Ն. Մ.) ասաց՝ մենք ենք, ու էդ չխչխկոցները կտրվեցին: Ես մտա հանգստի սենյակ, ջերմուկները վերցրի ու մտա դահլիճ», -պատմել էր Ռ. Հովհաննիսյանը: 

Վերջինիս պատմածները տեսագրած մեր գործընկերներից մեկը մի պատեհ առիթով դա ցույց էր տվել նաեւ այլ լրագրողների՝ հրավիրված ասուլիսի ժամանակ: Որոշ հեռուստաընկերություններ, մեր գործընկերոջ ասելով, այդ դրվագներն անգամ հեռարձակել էին իրենց ներկայացրած հեռուստաընկերություններով: ԱԺ նախկին բուժքույր Ռ. Հովհաննիսյանը հենց դրանից առժամանակ հետո էր հանկարծակի տեղափոխվել ԱՄՆ:

Թե ո՞վ էր եղել Ռ. Հովհաննիսյանի պատմածի մեջ մատնանշված ավտոմատավորը, որին ահաբեկիչներից մեկը յուրային էր համարել՝ առ այսօր մնում է անհայտ, թեեւ ակնհայտ է մի բան՝ բացի արդեն դատապարտված ահաբեկիչներից, այդ օրը ԱԺ-ում նրանք էլի հանցակիցներ են ունեցել: Դա հավելյալ անգամ ամրապնդում է առկա կասկածներն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանին էլ սպանողը եղել է տակավին ի հայտ չբերված հանցագործ: 

«ՉԻ»-ն շարունակում է «Հոկտեմբերի 27»-ին վերաբերող իր շարքը: Մեր ընթերցողին հիշեցնենք, որ այս թեմային առնչվող մեր վերջին հրապարակումը վերաբերում էր «27»-ի քրգործով այն վկաներին, ովքեր տեղի ունեցած ահաբեկչությունից առ ժամանակ անց լքել էին Հայաստանը, անշուշտ, իշխանությունների ակտիվ օժանդակությամբ: 

ՀՀ իշխանություններին, հավանաբար, վտանգավոր էր թվացել վերջիններիս հնարավոր ցուցմունքներն ու նրանց հարցաքննությունը «27»-ի գործը հետաքննող քննչական խմբի կամ դատավարության մասնակիցների կողմից:

Մեր նախորդ հրապարակումը վերաբերում էր ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսան Հարությունյանի քարտուղարուհի Երանուհի Ղազարյանին, որն այլեւս մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ճիշտ այնպես, ինչպես «27»-ի գործով շատ այլ վկաներ, այդ թվում՝ Տիգրան Նազարյանը, Նաիրի Բադալյանը, ԱԺ-ում աշխատած նախկին բժշկուհի Նելլի Նիկոլաեւնան, նաեւ մի քանի տարի առաջ ԱՄՆ-ում հանկարծամահ եղած ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը:

Այսօր մենք անդրադառնալու ենք հենց նրա՝ ահաբեկչության օրը կատարած գործողություններին, որոնք վկայում են այն մասին, որ բացի հասարակությանը հայտնի 5 ահաբեկիչներից, այդ օրը՝ 99-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում եղել են Նաիրի Հունանյանի հանցախմբի հետ համագործակցած ու այդպես էլ նախաքննական մարմնի կողմից ի հայտ չբերված անձանց գոյության մասին:

Բայց մինչ այդ հարկ ենք համարում, ի հավելումն Երանուհի Ղազարյանի մասին մեր հրապարակման, տեղեկացնել, որ վերջինիս վերաբերող մեր հրապարակումից հետո ավելի քան լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ մի քանի տարի առաջ հենց ԱՄՆ-ում Ե. Ղազարյանը ենթարկվել էր վթարի: Իհարկե, մենք այսօր չենք կարող պնդել, թե դա որքանով է կապված նրա՝ «27»-ի առնչությամբ վկա լինելու հանգամանքի հետ, որովհետեւ դրա համար անհրաժեշտ ու բավարար տեղեկությունների չենք տիրապետում:

Փոխարենը մեզ տարբեր աղբյուրներից հայտնի է դարձել, որ «27»-ի վկաներից մասնավորապես Ռոզա Հովհաննիսյանը հանկարծամահ է եղել շատ խորհրդավոր պայմաններում: Հայաստանում գտնվող նրա հարազատներին ասել են, որ նա սրտի կաթված է ստացել: Իսկ մինչ այդ, դարձյալ ըստ մեր աղբյուրների, նա ցանկություն է հայտնել գալ Հայաստան՝ հարազատներին տեսակցության, բայց նրան հասկացրել են, որ դա անհնարին է:

Երկար մտածելուց հետո Ռ. Հովհաննիսյանն, այնուամենայնիվ, որոշել էր գալ Հայաստան, բայց հանկարծ հանկարծամահ էր եղել: Մենք չենք ուզում անդրադառնալ նրա տված ցուցմունքներին, բայց փոխարենը հարկ ենք համարում ներկայացնել նրա պատմածները «27»-ի ահաբեկչությունից հետո իր հետ պատահած որոշ մանրամասներ, որոնց ձայնագրությունը մեր ձեռքի տակ է:

Իսկ Ռոզա Հովհաննիսյանը մասնավորապես պատմել էր. «Մենք բժշկուհու (Նելլի Նիկոլաեւնա- Ն.Մ.) հետ վիրակապում էինք վիրավորներին, մնացած պատգամավորներն ահաբեկված, չորացած բերաններով, գունատված նստած էին աթոռների վրա: Մենք առանց նրանց պահանջի շարք առ շարք մոտենում էին ու օգնություն էինք ցույց տալիս: Բժշկուհին ուզում էր դեղ տալ պատգամավորներին, բայց դահլիճում ջուր չկար: Ես ասեցի՝ մի րոպե գնամ հանգստի սենյակից ջուր բերեմ: Երբ աստիճաններով բարձրանում էի, ահաբեկիչը՝ պլաշով էր, բոյով, բեղերով տղա էր (Էդիկ Գրիգորյանը- Ն. Մ.) կանգնած էր դահլիճի ու հանգստի սենյակ տանող դռների մոտ: Մոտեցա, ասացի՝ տղա ջան, դուք բժիշկ ե՞ք: «Ի՞նչ է եղել, մորքուր ջան»- պատասխանեց ահաբեկիչը: Ասացի՝ ուզում եմ մտնեմ ԱԺ նախագահի հանգստի սենյակ՝ ջուր բերեմ: Թույլ տվեց՝ «արի մտի ստեղ»: Ասացի՝ ես տեղը գիտեմ, թողեք մտնեմ: Ահաբեկիչն ասաց՝ մտի, բայց դուռը թող բաց մնա: Էդ րոպեին, երբ ես անցնում էի հանգստի սենյակ, մտնելուց առաջ աստիճանների մոտ մեկը պառկած էր երեսնիվայր, վերնաշապիկն ու կոստյումը շուռ եկած:

Մութ էր, ու ինձ առաջին հայացքից թվաց, թե միլիցիայի աշխատող է: Ես առաջին պատահած արկղից ջերմուկներ վերցրեցի եւ մտնելով դահլիճ բժշկուհուն ասացի՝ Նելլի Նիկոլաեւնա, էնտեղ էլի դիակ կա: Մենք բժշկուհու հետ եկանք, նայեցինք, որ տեսնենք թե ով է: Շրջեցինք, տեսանք, որ մահացած է, հետագայում պարզվեց, որ դա Միրոյանն էր: Երբ երկրորդ անգամ ես եկա, որ նորից ջուր տանեմ հանգստի սենյակից, այդ ժամանակ ահաբեկիչը կանգնած ինձ հետեւում էր, թե ուր եմ գնում, ես խնդրեցի թույլ տալ մտնել հանգստի սենյակ:

Մի քանի ջերմուկի շիշ վերցնելուց հետո, երբ դուրս եկա հանգստի սենյակից եւ ուզում էի մտնել դահլիճ, աստիճանների վերեւից լսեցի, որ ավտոմատները չխչխկացնում են, փամփուշտները դնում են, զարիժատ են անում ավտոմատները, վախեցա մի տեսակ: Մութ էր, ու ես չտեսա, թե ով էր: Մեկ էլ մի տղա այնտեղից գոռաց՝ ո՞վ ա: Ահաբեկիչը (Էդ. Գրիգորյանը- Ն. Մ.) ասաց՝ մենք ենք, ու էդ չխչխկոցները կտրվեցին: Ես մտա հանգստի սենյակ, ջերմուկները վերցրի ու մտա դահլիճ», -պատմել էր Ռ. Հովհաննիսյանը: 

Վերջինիս պատմածները տեսագրած մեր գործընկերներից մեկը մի պատեհ առիթով դա ցույց էր տվել նաեւ այլ լրագրողների՝ հրավիրված ասուլիսի ժամանակ: Որոշ հեռուստաընկերություններ, մեր գործընկերոջ ասելով, այդ դրվագներն անգամ հեռարձակել էին իրենց ներկայացրած հեռուստաընկերություններով: ԱԺ նախկին բուժքույր Ռ. Հովհաննիսյանը հենց դրանից առժամանակ հետո էր հանկարծակի տեղափոխվել ԱՄՆ:

Թե ո՞վ էր եղել Ռ. Հովհաննիսյանի պատմածի մեջ մատնանշված ավտոմատավորը, որին ահաբեկիչներից մեկը յուրային էր համարել՝ առ այսօր մնում է անհայտ, թեեւ ակնհայտ է մի բան՝ բացի արդեն դատապարտված ահաբեկիչներից, այդ օրը ԱԺ-ում նրանք էլի հանցակիցներ են ունեցել: Դա հավելյալ անգամ ամրապնդում է առկա կասկածներն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանին էլ սպանողը եղել է տակավին ի հայտ չբերված հանցագործ: 

«Չորրորդ իշխանություն», Օգոստոսի 25, 2006 թ.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս