loader
Հրանտ Բագրատյան. Մենք դեռ կենդանի ենք, պատմությունը կարող եք կեղծել մեզանից հետո

Հրանտ Բագրատյան. Մենք դեռ կենդանի ենք, պատմությունը կարող եք կեղծել մեզանից հետո

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-հոկտեմբերի մակրոտնտեսական թվերը։ Ինչպես և կանխատեսել էի մեկ ամիս առաջ, տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%։

Թավշյա հեղափոխությունը Կ.Կարապետյանից ստացել էր 9.7% աճ։ Մինչև տարվա վերջ աճի տեմպը կշարունակի նվազել։ Հնարավոր է բացարձակ անկում 2019-ի առաջին կեսին։ Եթե անկում սկսվի դժվար կլինի վերականգնել։ Ոչինչ ավելի վատ չէ, քան անկում ապրող տնտեսությունը և/կամ նահանջող բանակը։ Սա պարզապես զգուշացում է։

Որոշ ոչ բանիմաց տնտեսագետներ ու պատմաբաններ մամուլում, դասագրքերում «մտքեր» են շաղ տալիս առ այն, որ 90-ականներին Հայաստանն ամենաշատ անկում ունեցող հանրապետությունն է եղել։ Չնայած իմ վարչապետության օրոք ընդհանուր առմամբ տնտեսական աճ է եղել, անկումը եղել է 1992-ին, այնուամնայնիվ պետք է նշեմ, որ կա ՀԲ տվյալների բազան։

Դրանից բխում է, որ 90-ականներին ամենաշատ տնտեսական անկումը եղել է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ (72%), ապա Տաջիկստանում (71%), ապա Մոլդովայում (70%), Ուկրաինայում (69%), Ադրբեջանում (59%) և Ղրղզստանում (55%)։ Հայաստանում անկումը կազմել է 53% (հիմնականում 1992-ին)։ ԱՊՀ արկրների մեջ Հայաստանն առաջինն է տնտեսական աճ ունեցելել 1994-ին՝ պատերազմի ժամանակ՝ 5,4%։ Այդ նույն 1994-ին Վ րաստանն ունեցել անկում -10%, իսկ Ադրբեջանը՝ -19,7%։

Հատկապես պատմաբաններին խորհուրդ կտայի նման անկապ մտքեր գրառելիս պատճաշ օգտվել վիճակագրական աղբյուրներից։ Մենք դեռ կենդանի ենք։ Պատմությունը կարող եք կեղծել մեզանից հետո»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս