loader
Հրդեհ՝ ավտոտեխսպասարկման կետում. այրվել են գործիքներ, մեքենա, կառույցի առաստաղը

Հրդեհ՝ ավտոտեխսպասարկման կետում. այրվել են գործիքներ, մեքենա, կառույցի առաստաղը

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 14-ին՝ ժամը 04:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում՝ «Golden Second» հյուրանոցի մոտակայքում գտնվող ավտոտնակում, այրվում են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նազարբեկյան թաղամասի թիվ 18/3 հասցեում գտնվող «Վլադիմիր Բազայան» ԱՁ-ին պատկանող ավտոտեխսպասարկման կետում (մոտ 70 քմ տարածք):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:36-ին, մարվել՝ 04:59-ին:

Ավտոտեխսպասարկման կետի կախովի առաստաղը (մոտ 70 քմ), «Grand Cheroki» մակնիշի ավտոմեքենան և ավտոմեքենայի մոտ գտնվող գործիքներն ամբողջությամբ այրվել են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս