loader
Հրդեհ՝ «Կարկաչան» ռեստորանի շոգեբաղնիքում

Հրդեհ՝ «Կարկաչան» ռեստորանի շոգեբաղնիքում

Փետրվարի 10-ին, ժամը 21:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կարկաչան» ռեստորանի շոգեբաղնիքում: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի բաժնից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:32-ին, մարվել՝ 23:14-ին:

Գյումրի-Բենիամին ավտոճանապարհի 12-րդ կմ-ին այրվել են «Կարկաչան» ռեստորանի նկուղային շոգեբաղնիքի (մոտ 12 քմ) փայտյա կառուցատարրերը, նախամուտքի և շոգեբաղնիքի պլաստմասե 2 դռները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս