loader
Ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի՝  Ալավերդիում հանրահավաք կլինի

Ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի՝ Ալավերդիում հանրահավաք կլինի

Վաղը Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի կունենա հանրահավաք՝ ի աջակցություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան և երկրում տեղի ունեցող փոփոխությունների: Այս մասին Հայաստան 24-ի հետ զրույցում հայտնեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը:

Ալավերդի քաղաքի և տարածաշրջանի գյուղերի բնակիչները կհավաքվեն ժամը 17:00-ին, որպեսզի քննարկեն երկրում տեղի ունեցող փոփոխությունները և բարձրաձայնեն իրենց հուզող հարցերը:

«Հանրահավաքին մենք միասին կհետևենք ՀՀ վարչապետի ելույթին և կքննարկենք տարածաշրջանի ազգաբնակչությանը հուզող որոշ հարցերի շրջանակ: Հանրահավաքին կհաստատենք մեր աջակցությունը երկրում տեղի ունեցող փոփոխությունների հանդեպ, ինչպես նաև կխոսենք տարածաշրջանի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների մասին»,- ասաց Օլեգ Դուլգարյանը՝ նշելով, որ հավաքին կխոսեն նաև արդար և թափանիցիկ ընտրություններ անցկացնելու գործընթացում քաղաքացիների կարևոր դերակատարման մասին:

Ուստի՝ կոչ են անում այն բնակիչներին, որոնք չեն գնալու Երևան, մասնակցել Ալավերդիում կայանալիք հանրահավաքին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս