loader
Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ պարունակող դեղահաբեր տեղափոխել Հայաստան

Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ պարունակող դեղահաբեր տեղափոխել Հայաստան

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները փետրվարի 15-ին Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի Մ.Ա.-ի ուղեբեռում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 49 ամբողջական և 1 հատ մասնատված «Մեթադոն» տեսակի դեղահաբեր: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Թմրանյութ պարունակող դեղահաբերի մի մասը թաքցված է եղել թերմոսում, իսկ մնացածը խառնված է եղել այլ դեղահաբերի հետ:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի
հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, իսկ Մ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է
կալանավորումը:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական
միջոցառումների արդյունքում մարտի 14-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել դեպքի հետ առնչություն ունեցող
Իրանի մեկ այլ քաղաքացի Մ.Է.-ն, ով նույն օրը ձերբակալվել է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս