loader
 Իսպանիայից Հայաստան ներմուծվել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ առաքանիներ. տեսանյութ

Իսպանիայից Հայաստան ներմուծվել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ առաքանիներ. տեսանյութ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս բերման էին ենթարկել ՀՀ քաղաքացի Կ.Հ.-ին, երբ վերջինս «Հայփոստի» բաժանմունքից ստացել էր իր անվամբ Իսպանիայից Հայաստան ներմուծված` 17 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ փոստային առաքանին: 

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, իսկ քաղաքացի Կ.Հ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: 

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից անցկացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացվել, որ Կ.Հ.-ի անվամբ Իսպանիայից Հայաստան կրկին ներմուծվելու են «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ առաքանիներ: 

Այսպես, «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնում Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ իրականացված մաքսային զննման արդյունքում Կ.Հ.-ի անվամբ Իսպանիայից ներմուծված փոստային երկու առաքանիներում առկա հողաթափերի և կոշիկների մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված` ընդհանուր 63,89 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս