loader
Կարևորվել է հայ- չեխական ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությունը

Կարևորվել է հայ- չեխական ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությունը

 Սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկսիկային և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, փոխգնդապետ Իգոր Կանդրաչին (նստավայրը ք. Թբիլիսի)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի բաժնից:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է փոխգնդապետ Կանդրաչին և նշել, որ պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը ունի բազմամյա փորձ, առկա է համապատասխան իրավական հիմք և կողմերի միջև համագործակցությունը զարգացնելու ցանկություն: Կարևորվել է նաև ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությունը և նշվել դրա իրականացման շրջանակները սահմանող իրավական փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը:  

Դեսպան Միկիսկան հաստատել է համագործակցությունը զարգացնելու չեխական կողմի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ նոր ռազմական կցորդի նշանակումը նոր թափ կհաղորդի հարաբերություններին:

Փոխգնդապետ Կանդարչն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել արդեն ձևավորված համագործակցությունը և նախաձեռնել նոր ուղղություններ, որոնք կարտահայտվեն հայ-չեխական երկկողմ ռազմական համագործակցության 2019թ. ծրագրում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս