loader
Կարինե Յարալյան. Անբարոյականությունն էլ պետք է սահմաններ ունենա

Կարինե Յարալյան. Անբարոյականությունն էլ պետք է սահմաններ ունենա

Կարինե Յարալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այն, որ խորհրդարանը լի է անփորձ մարդկանցով՝ գիտեինք: Բայց պարզվեց, որ կան բացահայտ սուտասաններ, պատմությունը կեղծողներ կամ էլ կատարյալ անգրագետներ:

Երկու օր է FB-ն գրոհում են պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի մտքի գոհարները, ինչի շնորհիվ իմանում ենք, օրինակ, որ «Նիկոլ Փաշինյանն առաջինն էր, որ համարձակություն ունեցավ բարձրաձայնել Արցախը որպես բանակցային կողմ ընդգրկելու մասին հարցը» (Լ.Տեր-Պետրոսյանի տարիներն էլ՝ հեչ, հաշիվ չեն, կամ էլ ընդհանրապես տեղյակ չի, որ 90-ականներին հենց այդպես էլ կար):

Խաղաղությանը կողմ արտահայտվողների հասցեին ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ իրեն թույլ է տալիս «անհայրենիք» բնութագրումը և ստում է, որ նրանց կարգախոսն է «խաղաղություն հողերի դիմաց» արտահայտությունը:

Ի վերջո, Հայաստանը «պաշտպանում» է մի մարդուց, որի նախագահության տարիներին Հայաստանն իր հսկողության տակ վերցրեց այդ հողերը և որը խիզախություն ունեցավ բաց, առանց պոպուլիզմի ներկայացնել այս կոնֆլիկտի լուծման իր տեսակետը:

Եվ Լ.Տեր-Պետրոսյանի օրոք «ոչ մի թիզ հող» չի վերադարձվել, իսկ իր հրաժարականից հետո Հայաստանի իշխանություններն այս հարցի լուծման համար ունեին 25 տարի ժամանակ: Հարցը չլուծվեց:

Բայց ողջ 25 տարվա ընթացքում նախորդ իշխանությունների և այսօրվա որոշ անգրագետ, ամբիցիոզ և ուղղակի բոլոր իմաստներով անհույս պատգամավորների քարոզչության արդյունքում պատերազմ հաղթած ու այսօրվա ժողովրդին ու իշխանություններին այսօրվա տարածքներով Հայաստան նվիրած նախագահին փորձում են անվանել դավաճան: 

Հ.Գ. Ես երկար եմ փորձել հասկանալ այս տրամաբանությունը, բայց սա իմ մտածական կարողություններից վեր է: Միայն մեկ բան հաստատ գիտեմ. անբարոյականությունն էլ պետք է սահմաններ ունենա»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս