loader
Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա կուտակված 179 ավտոմեքենա

Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա կուտակված 179 ավտոմեքենա

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 17:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, Արագածոտնի մարզի Մելիքգյուղ, Ճարճակիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային, Սպիտակ-Գյումրի և Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Երևան քաղաքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ, Սևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում և  Սյունիքի մարզում (բացի Կապան քաղաքից) առկա են տեղումներ ձյան տեսքով:

Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում բուք է:

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Դիլիջանի ոլորաններում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին նաև մառախուղ է:   

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

 Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 179 ավտոմեքենա, որից 132-ը՝ բեռնատար, 47-ը՝ մարդատար: 

Շինարարական աշխատանքներ են ընթանում

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մարտի 25-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս