loader
«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունն ապակողմնորոշում է հանրությանը. ՀԲՃ

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունն ապակողմնորոշում է հանրությանը. ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է.

«Այսօր՝ ապրիլի 12-ին, «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը մամուլի միջոցով տարածել է հետևյալ վերնագրով հաղորդագրությունը․ «Դատարանը պատրավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել Լիդիանի ազատ մուտքն Ամուլսարի տարածք»։ Սակայն կարդալով datalex.am կայքում հրապարակված վարչական դատարանի վճիռը, պարզվում է Լիդիանը հերթական անգամ ապակողմնորոշում է հանրությանը։

ՀՀ վարչական դատարանի վճռում ոչ մի բառ չկա Ամուլսարի տարածք Լիդիանի ազատ մուտքն ապահովելու մասին։ Այնտեղ գրված է ընդամենը հետևյալը․

«1. «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ոստիկանության (ի դեմս Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի) բավարարել. Պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնելու հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475 կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները:

2. Ոստիկանությունից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

4. Սույն վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»:

Ինչպես համոզվեցիք, դատարանի վճռում ընդհանրապես ոչ մի հիշատակում չկա դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացելու և Լիդիանի ազատ մուտքն ապահովելու մասին՝ ինչպես, որ փորձել է ներկայացնել Լիդիանը։ Բացի այդ, նույնիսկ այս վճիռը դեռևս ուժի մեջ չի մտել, այլ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց՝ այն էլ միայն այն դեպքում, եթե ՀՀ ոստիկանությունը չբողոքարկի այն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս