loader
Լոռիում ապօրինի ծառահատման դեպքերով հաշվարկվել է ավելի քան 9 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Լոռիում ապօրինի ծառահատման դեպքերով հաշվարկվել է ավելի քան 9 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 43 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 12.462.140 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 17-ի վերաբերյալ նշանակվել է 1.650.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է իրավախախտման 41 դեպք, հաշվարկվել է 12.462.140 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 15 դեպքով նշանակվել է 1.400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ 

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (91 հաճարենի) հաշվարկվել է 9.366.800 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (4.72 խմ)՝ 85.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով՝ 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Տավուշ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 16 դեպքով (35.64 խմ) հաշվարկվել է 1.177.840 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված՝փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (18 սոճենի) հաշվարկվել է 1.095.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (3.7 խմ)՝ 121.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Երևան՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (3 թեղի, 2 սալորենի, 3 հացենի, 2 ծիրանենի) հաշվարկվել է 490.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայք՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (3.5 խմ) հաշվարկվել է 126.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, նշանակվել է 250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ 
Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Լոռի՝ ջրային ռեսուրսների պահպանության իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: 

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 2.750.760 ՀՀ դրամ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս