loader
Մանկապարտեզի երեխային Եհովայի վկաների գիրք են նվիրել. լուսանկարներ

Մանկապարտեզի երեխային Եհովայի վկաների գիրք են նվիրել. լուսանկարներ

Արաքս Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Էսօր տուն գալուց 5-ամյա զարմուհիս նստեց մեքենան ու շատ ոգևորված ասումա՝ համ էլ մեզ դպրոցականներն էին հյուր եկել, ինձ գիրք են նվիրել։ Ու ցույց է տալիս «գիրքը»․․․ 

Ես չգիտեմ, սա ոնց անվանեմ։ Սա խայտառակություն է ուղղակի։ Փաստորեն, դպրոցի տնօրինությունը, դասվարը կամ նա, ով զբաղվել է այս միջոցառման կազմակերպչական հարցերով համ տեղյակ չեն իրենց դասարաններում սովորողներից, համ էլ նեղություն չեն էլ քաշել ստուգել, թե ինչ գրականություն է բերվում դպրոց ու այնուհետև տարվում մանկապարտեզ։ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ: ԴՊՐՈՑԻՑ։

Սա ի՞նչ է, եթե ոչ քարոզ․․․ Եթե անկեղծ մի պահ աչքերիս չհավատացի, որովհետև վաղուց դրանք հորիզոնում չէին երևում, պասիվացել էին մի տեսակ, և հանկարծ վու ա լյա․․․

ՀԳ․ Նվիրող երեխայի անունը հատուկ եմ փակել, գուցե ինչ-որ սխալմունք է եղել ու երեխան ինքն էլ չի հասկացել ինչ է բերում։ 
ՀՀԳ․ Չգիտեմ ինչ անել․․․ Մտածում եմ, կարելի ա տանել և նվիրել դասվարին, ուսմասվարին կամ հենց տնօրենին, որ հետագայում ավելի զգոն լինեն»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս