loader
Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արարատի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Գավառի, Սևանի, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին,  Դիլիջանի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Ստեփանավանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: 

Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է:

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս