loader
Մեկ օրում ոստիկանությունը  խարդախության և յուրացման  8 դեպք է հայտնաբերել

Մեկ օրում ոստիկանությունը խարդախության և յուրացման 8 դեպք է հայտնաբերել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 33 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության և յուրացման կամ վատնման 8-ական, անձնական ունեցվածքի գողության 6, մարմնական վնասվածք հասցնելու 5, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, հարկերից խուսափելու ու թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպք։ 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և խարդախության 1 դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


         

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս