loader
Մեկնարկեց Աէրոֆլոտ Օփեն միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանն ունի 19 ներկայացուցիչ

Մեկնարկեց Աէրոֆլոտ Օփեն միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանն ունի 19 ներկայացուցիչ

Ռուսաստանի Մոսկվա քաղաքում այսօր մեկնարկեց Աէրոֆլոտ Օփեն խոշոր միջազգային մրցաշարը, որն անցկացվում է երեք ենթախմբերով: Գլխավոր՝ A մրցաշարին մասնակցում են Հայաստանի 5 պատվիրակ՝ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը:
 
B մրցաշարին կմասնակցեն Հայաստանի 6 ներկայացուցիչ՝ հայկական շախմատի լեգենդ, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը և Արթուր Դավթյանը:

C մրցաշարում Հայաստանը կներկայացներ Արթուր Ղարագյոզյանը, Աշոտ Ավետիսյանը, Հարություն Աբգարյանը և Գագիկ Ավետիսյանը: 

Մրցաշարի արդյունքներին և ուղիղ միացմամբ պարտիաներին կարող եք հետևել այստեղ.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս