loader
 Մի շարք մանկապարտեզներ ջեռուցվում են փայտի վառարաններով, ինչը մեծ խնդիր է. քաղաքապետ

Մի շարք մանկապարտեզներ ջեռուցվում են փայտի վառարաններով, ինչը մեծ խնդիր է. քաղաքապետ

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն այցելել է քաղաքի մի շարք մանկապարտեզներ և ծանոնթացել պայմաններին: Նա տեսած խնդիրները ներկայացրել է Facebook-ի իր էջում.

«Առավոտյան այցելել եմ Արմավիրի թիվ 3, թիվ 5, թիվ 6, թիվ 7 և թիվ 9 մանկապարտեզներ, ծանոթացել եմ ջեռուցման պայմաններին, քննարկել ենք ընթացիկ հարցեր: Նշված մանկապարտեզները ջեռուցվում են փայտի վառարանների միջոցով, ինչը մեծ խնդիր է: Սակայն կարևոր է արձանագրել, որ սենյակներում օդի ջերմաստիճանը համապատասխանում է նորմային:

Այս ոլորտում առաջիկա մեր հիմնական անելիքը ջեռուցման նոր համակարգերի կառուցումն է մանկապարտեզներում, շենքային պայմանների բարելավումը, ինչը հնարավորություն կտա մանկապարտեզների աշխատանքի անցումը 12-ամսյա գրաֆիկին»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս