loader
Մի սպանություն կատարած և ցմահ դատապարտվածի պատմություն

Մի սպանություն կատարած և ցմահ դատապարտվածի պատմություն

2000 թվականին լրացել է Ջոն Լենոնի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մարկ Չեպմենի պատիժը կրելու 20 տարին, որից հետո նա ստացել է ներման խնդրագիր ներկայացնելու և պայմանական-վաղաժամկետ ազատվելու իրավունք: Խնդրագիրը մերժվելու դեպքում դատապարտյալը հերթական անգամ կարող էր դիմել 2 տարի անց:

Այս պահից սկսած, Մարկ Չեպմենը 2 տարին մեկ անգամ ներման խնդրագիր է ներկայացրել: Ընդհանուր առմամբ ներկայացվել է 10 խնդրագիր, որոնցից վերջինը՝ 2018թ. օգոստոսին: Բոլոր խնդրագրերը մերժվել են:

Ջոն Լենոնի իրավահաջորդը՝ Յոկո Օնոն, առաջին խնդրագիրը քննարկելուց առաջ Նյու-Յորքի նահանգի ներման հանձնաժողովին նամակ է գրել: Յոկո Օնոն նամակում նշել է, որ իրեն անվտանգ չի զգա, եթե Չեպմենը ազատ արձակվի, և որ նրա ազատ արձակումը անարդարացի կլինի Ջոն Լենոնի հանդեպ, որը արժանի չէր մահվան:

Երբ հանձնաժողովը մերժել է Չեպմենը դիմումը, նշել է, որ վերջինս նախկինի պես շահագրգռված է իր հանրաճանաչությունը պահպանելու մեջ, ինչն էլ սպանության շարժառիթ էր հանդիսացել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս