loader
Միայն Քոչարյանը կարող էր խախտել սահմանադրական կարգը

Միայն Քոչարյանը կարող էր խախտել սահմանադրական կարգը

Ֆեյսբուքյան օգտատեր Գարիկ Ասատրյանն իր էջում գրել է.

«Ռոբի փաստաբաններն էնքան սնանկ են իրենց փաստարկների մեջ, որ արդեն հիմք են վերցնում և շրջանառության մեջ դնում Վիտալի Բալասանյանի երեկվա ասած աբսուրդ միտքը։ Նրա խոսքով գործող նախագահը չէր կարող սահմանադրական կարգ տապալել, այն միայն կարող էր անել հակառակ կողմը։

Այս անհեթեթությունը կրկնում է մի փաստաբան, որի պաշտպանյալը 2008 թ․-ի փետրվարի 23-ին բարձրագույն սպայական կազմի հետ հանդիպել և քննարկել է երկրի ներքաղաքական իրավիճակը, այնուհետև նախաձեռնել 0038 հրամանը՝ բանակն ապօրինաբար ներքաշելով քաղաքական հարցերին։

Գործող նախագահն էր Սահմանադրության պահպանման երաշխավորը և միայն նա կարող էր խախտել սահմանադրական կարգը՝ կատարելով իր կարգավիճակից չբխող գործողություներ»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս