loader
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:

«Դուք, իրավամբ, 20-րդ դարի ամենատիտղոսակիր մարմնամարզիկներից մեկն եք, ում անունը, ի պատիվ մեր ժողովրդի, գրանցված է թե՛ Օլիմպիական խաղերի, թե ՛ողջ համաշխարհային սպորտի պատմության էջերում: Մարզական ակտիվ գործունեության ընթացքում գրանցած հաղթանակներով ու, մասնավորապես, հայտնի «ազարյանական խաչ»-ով Դուք, կարծես, առաջ էիք ընկել Ձեր ժամանակից՝ յուրովի ապացուցելով, որ, իսկապես, ուժեղ եք թե՛ հոգով, թե՛ մարմնով:

Ձեր նվաճած օլիմպիական երեք ոսկիներն այսօր էլ շարունակում են մեզ համար համահայկական մնայուն արժեքներ մնալ, իսկ Դուք՝ լեգենդ և ազգային հպարտություն, ով տասնամյակներ շարունակ սաներին է փոխանցում հաղթանակի հասնելու ձգտումն ու հաջողության բանալիները:

Ընդունեք, խնդրեմ , անկեղծ բարեմաղթանքներս: Առողջություն, արևշատություն և ամենայն բարիք Ձեզ»,-ասված է նախագահ սարգսյանի ուղերձում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս