loader
Նախագահի հրամանագրերով Սիրիայում, Իրաքում և ԱՄԷ-ում դեսպաններ նշանակվեցին

Նախագահի հրամանագրերով Սիրիայում, Իրաքում և ԱՄԷ-ում դեսպաններ նշանակվեցին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մհեր Մկրտումյանին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Մհեր ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)»,-ասված է հրամանագրում:

Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արշակ Փոլադյանը հետ է կանչվել Սիրիայի Արաբական հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Նրա փոխարեն Սիրիայում ՀՀ դեսպան է նշանակվել Տիգրան Գևորգյանը (լուսանկարում՝ ձախից), որն ավելի վաղ զբաղեցնում էր Հալեպում ՀՀ հյուպատոսի պաշտոնը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Տիգրան ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս)»,-ասված է համապատասխան հրամանագրում:

Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նաև Կարեն Գրիգորյանին Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:

Նրա փոխարեն Իրաքում դեսպան է նշանակվել Հրաչյա Փոլադյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Հրաչյա ՓՈԼԱԴՅԱՆԻՆ նշանակել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ)»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս