loader
Նոր Հայաստանում բիզնե՞ս են խլում

Նոր Հայաստանում բիզնե՞ս են խլում

Մեր տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սողոմոն Սողոմոնյանի ձկնաբուծարանի գլխին սև ամպեր են կուտակվել: Ինչպես պարզվում է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս անգամ աչք է դրել իր խնամու` ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիմակցի ընտանեկան բիզնեսի վրա:

Հարցն այնքան լուրջ է, որ պատգամավորը մտերմիկ շրջապատում անկեղծացել է՝ ասելով, որ պատրաստ է անգամ պատգամավորի մանդատը, վայր դնել. «Հո պատգամավորի աշխատավարձով չե՞մ ապրում, ինձ իմ բիզնեսն ա պետք»:

Փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ հենց Սողոմոն Սողոմոնյանից: Նա ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց լուրի իսկությունը.  

«Ես կոնկրետ փաստեր չունեմ դրա վերաբերյալ, որ արդյոք Հովիկ Աբրահամյանն է, բայց ժողովրդի մեջ տարածված է, որ Հովիկ Աբրահամյանի ծրագիրն է: Ես չեմ կարծում, թե էդպես է, ուղղակի նախկին իշխանությունների ու Սերժ Սարգսյանի ծրագիրն էր»:

Մեր ճշտող հարցին, իսկ ինչո՞վ են պայմանավորված Հովիկ Աբրահամյանի` Ձեր բիզնեսը վերցնելու մասին լուրերը, Սողոմոնյանը պատասխանեց. «Չէ, երբ սկզբից ինձ դիմեցին, ես ասացի, եթե դուք Սևանի համար լավ ծրագիր եք իրականացնելու, ես պատրաստ եմ նվեր տալ ինչ-որ հատվածը` տարածքի կեսը. տարածքը մեծ է»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս