loader
Նշանակվել է ԴԲՓ. ոստիկանությունը՝ Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Նշանակվել է ԴԲՓ. ոստիկանությունը՝ Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

 

Մայիսի 13-ին` ժամը 14.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին 62-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 14.20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում, վիճաբանության ժամանակ, մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել են իր ձեռքի պաստառը, քաշքշել և հարվածել են իր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ՝ միաժամանակ տալով սպառնալիքներ: 

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից, նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է միջադեպի 5 մասնակիցների ինքնությունը, որոնցից երեքը բերման են ենթարկվել, իսկ երկուսը ներկայացվել են ոստիկանություն:

Կատարվում է քննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս