loader
Ոչ մեկ չնկատեց, բայց երեկ մի հատ ռումբ է պայթել. Նիկոլայ Թորոսյան

Ոչ մեկ չնկատեց, բայց երեկ մի հատ ռումբ է պայթել. Նիկոլայ Թորոսյան

Ֆեյսբուքյան օգտատեր Նիկոլայ Թորոսյանը գրել է. 

«Ի դեպ, ոչ մեկ չնկատեց, բայց էրեկ մի հատ ռումբ ա պայթել․ քաղաքապետարանը որոշել ա, որ ձյունը, մասնավոր Սանիտեքին զուգահեռ, նաև ինքն ա մաքրելու, այսինքն՝ պետությունն ա անելու էն գործը, որն առաջ վստահած էր մասնավորին։

Ու ոչ մեկ չմեռավ, բոլշևիկները իշխանության չեկան, ներդրողները չսկսեցին փախնել, մտավորականությունը չլցվեց փիլիսոփայական շոգենավեր, անգամ վարչապետներից ու նախագահներից ոչ մեկի ընտանիքին Կոնդի ամառանոցի նկուղում չգնդակահարեցին։ Կրկնում եմ, ոչ-մի-բան տեղի չունեցավ։ Այսինքն, պարզվում ա, կան բաներ, որոնք անգամ Հայաստանում կարա անի նաև պետությունը՝ ոչ միայն մասնավորը։ 

Ինքս մինչև հոգու խորքը կապիտալիստ եմ՝ կապիտալիզմը բերել ա ավելի մեծ ու ավելի արագ պրոգրես, քան բոլոր մնացած աշխարհակարգերը իրար հետ։ Բայց բերեք մի բան հասկանանք, որ ինչ-որ բան պետությանը վստահելը ինքնին վատ չի։

Պետական, պետության հսկա մասնաբաժինով կամ պետության հետ սենց թե նենց աֆիլիացված ընկերություններ են ոչ միայն տարատեսակ Չինաստաններում գռռալեն տեմպերով զարգացող ֆիռմաները կամ ինչ-որ եվրոպական հումքային ընկերություններ։ Պետական ընկերությունը կարա լինի նաև փիս տեխնոլոգիական։

Պետությունները փայ ունեն նենց ընկերություններում, ինչպիսիք են, խոսքի, Էյռբասն ու Ռենոն։ Գերմանիան KFW-բանկի 100% սեփականատերն ա ու T-Mobile-ի համասեփականատերը։ Ֆոլկսվագենի խոշորագույն բաժնետերերից մեկը Ներքին Սաքսոնիան ա։ Օռանժն ու Air France-ը, Turkish Airlines-ն ու Էթիհադը, Ֆյալ Դուբայն ու Քաթար Էյռլայնսը, BBC-ն ու տենց լիքը ընկերություններ ամբողջությամբ կամ մասնակի պատկանում են պետությանը ու ոչ միայն չեն պարտվում, այլև հաղթում են լիքը մասնավորներին։ Նենց որ ազատվեք էն կաղապարից, որ "պետական = կոմունիզմ"։

Եթե նորմալ կապիտալիզմ եք ուզում, որում կլինեք ոչ թե ուրիշ երկրների սնունդ ու սպառման շուկա, այլ ինքներդ առաջարկելու բան կունենաք, պետությունը՝ իրա բոլոր լծակներով, ձեր թիվ մեկ դաշնակիցը կարա ու պիտի լինի, ոչ թե թշնամին»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս