loader
Օպերայի հարակից կանաչ գոտու վերականգնման աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին. քաղաքապետարան

Օպերայի հարակից կանաչ գոտու վերականգնման աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին. քաղաքապետարան

Այսօր վաղ առավոտից վերսկսվել և շարունակվում են Օպերայի հարակից կանաչ գոտու վերականգնման աշխատանքները: Երևան համայնքին պատկանող հողամասերի վրա կառուցված սրճարանների ապամոնտաժման առաջին փուլից հետո տարածքը կբարեկարգվի և կկանաչապատվի: Այժմ կտրում և տեղափոխում են մետաղական կոնստրուկցիաները: Զուգահեռաբար քանդում են բետոնային հարթակները

«Դեռևս 2013 թվականին, երբ այստեղ շինարարական աշխատանքներ էին տարվում, քաղաքային իշխանությունն ու տնտեսվարողները վստահեցնում էին, որ կանաչ տարածքները չեն վնասվելու: Սակայն ընթացքում ամբողջ հողային հատվածները բետոնապատվեցին: Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործողություններն ունեն ամուր իրավական հիմքեր»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: 

Աշխատանքների ընթացքում առկա կանաչ զանգվածը չվնասելու նպատակով կանաչ թփատեսակները տեղափոխվում են: 

«Տարիներ շարունակ կանաչ զանգվածը եղել է ստվերում: Հնարավորություն չի եղել կազմակերպելու և ապահովելու նորմալ ոռոգում և ծառերի բուժում: Մենք պետք է փորձենք առողջացնել և հնարավորին պահպանել առկա ծառերը», - նշել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Խաչիկ Հակոբյանը:

Աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս