loader
Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,որ մարտի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ստեփանավանի ավտոճանապարհներին, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է: 

Դիլիջանի ոլորաններում կատարվում են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքներ, ինչի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար երթևեկեությունը կազմակերպվում է որոշակի սահմանափակումներով:

Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70 մետր:

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս