loader
Պառավաքար համայնքում արձանագրվել է շան կծելու 2 դեպք, որից հետո շունն անմիջապես սատկել է

Պառավաքար համայնքում արձանագրվել է շան կծելու 2 դեպք, որից հետո շունն անմիջապես սատկել է

Տավուշի մարզի Պառավաքար համայնքում այսօր արձանագրվել է շան կծելու 2 դեպք, որից հետո շունն անմիջապես սատկել է։ 

Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, տուժածներից մեկը 7 տարեկան երեխա է (շունը կծել է ականջի հետին մասը), մյուսը զինվորական է (կծել է սրունքի հատվածը)։ 

Վերջիններս ստացել են հակակատաղության պատվաստման առաջին ներարկումը, կստանան նաև հակակատաղության իմունագլոբուլինը։ 

Տուժածների վիճակը ներկայումս բավարար է և գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

Դեպքի մասին տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` շան գլուխը հետազոտելու համար։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս