loader
Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է անձի հաշմանդամության խումբը

Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է անձի հաշմանդամության խումբը

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը հաշմանդամության խումբը վերականգնելու հարցում: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ մամուլի կենտրոնից:

Դիմումատուի պնդմամբ՝ բժշկասոցիալական փորձաքննական որոշումներով 3 տարի շարունակ իր նկատմամբ սահմանվել է 3-րդ խմբի հաշմանդամություն, սակայն հերթական՝ 2018 թվականի վերափորձաքննության արդյունքում, հաշմանդամության խումբ  չի սահմանվել:

Քաղաքացին, որոշումն անհիմն համարելով, այն բողոքարկել է վարչական կարգով, սակայն արդյունքի չի հասել:

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ նշանակվել է լրացուցիչ բժշկասոցիալական փորձաքննություն, որի արդյունքում վերականգնվել է քաղաքացու հաշմանդամության խումբը:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս