loader
Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք

Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք

Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 19-ին՝ ժամը 16.10-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսության» «Իքատակ» կոչվող տարածքում ստուգվել է Մարց գյուղի բնակիչ Արթուր Հ․-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան, որը բեռնված է եղել շուրջ 2 խմ հաճարենու փայտանյութով:
Պարզվել է, որ փայտանյութը պատկանում է Ալավերդու բնակիչ Արմեն Հ․-ին, որը փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ ապրիլի 15-ին՝ ժամը 09.00-ի սահմաններում, հատել է քամատապալ մեկ հաճարենի:
Ավտոմեքենան՝ փայտանյութով, տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: 

Նշանակվել է մասնագիտական ստուգում: 

Պատճառված վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս