loader
Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանություն. ապօրինի ծառահատման ևս մեկ դեպք

Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանություն. ապօրինի ծառահատման ևս մեկ դեպք

Ապրիլի 20-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, բնապահպանության և ապօրինի անտառահատման դեմ տարվող պայքարի շրջանակներում ծառայություն կատարելիս, Քարինջ գյուղի ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 1987 թ. ծնված Սամվել Մ.-ի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված շուրջ 0.6 խմ փայտանյութով:

Սամվել Մ.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, պատրաստել է 2019թ. ապրիլի 19-ին բենզասղոցով, Քարինջ գյուղի հարակից անտառից կաղնի տեսակի քամատապալ ծառից: 

Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս