loader
Պետեկամուտների կոմիտեի նախագահն ազատման դիմումներ է պահանջել

Պետեկամուտների կոմիտեի նախագահն ազատման դիմումներ է պահանջել

Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ Պետեկամուտների կոմիտեում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում: Պետեկամուտների նախագահ Դավիթ Անանյանը կոմիտեի մաքսային բլոկի ղեկավարներից ազատման դիմումներ է պահանջել:

Շուրջ 10-12 հոգանոց ցուցակը գլխավորում է մաքսային բլոկը համակարգող, ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը, ցուցակում ներառված են նաև մաքսատան պետեր, մաքսանենգության դեմ պայքարի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ և այլոք: Թե ինչն է ՊԵԿ նախագահի նման կտրուկ քայլի պատճառը, մեզ հայտնի չէ, սակայն այլ տեղեկություններով, Դավիթ Անանյանը խիստ դժգոհ է մաքսային ոլորտի ղեկավարների աշխատանքից:

Բացի այդ, նրանց համակարգից դուրս բերելու պատճառ կարող են հանդիսանալ համացանցում շրջանառվող և հանրային դժգոհությունները ՊԵԿ-ի կադրային քաղաքականությունից, ինչպես նաև մամուլի հրապարակումները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս