loader
Պետք է միշտ ուժեղ լինենք և հույսը դնենք միայն մեզ վրա. Հայկ Մարության

Պետք է միշտ ուժեղ լինենք և հույսը դնենք միայն մեզ վրա. Հայկ Մարության

Քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի, քաղաքապետարանի աշխատակազմի և ավագանու անդամների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

«Սա մեր հայոց պատմության ամենաողբերգական էջերից մեկն է, բայց այստեղից մենք պետք է դասեր քաղենք: Ըստ իս, ամենակարևոր դասը, որ մենք պետք է քաղենք, այն է, որ մենք պետք է միշտ ուժեղ լինենք և հույսը դնենք միայն մեզ վրա: Ցեղասպանությունների ճանաչումը պետք է աշխարհին, որպեսզի ցեղասպանություններ այլևս չլինեն», - նշել է Հայկ Մարությանը՝ լրագրողների հետ զրույցում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս