loader
Արմեն Բայբուրդյանը հանդիպել է Արտերկրում ֆրանսիացիների միության  Կալիֆորնիայի մասնաճյուղի նախագահ Սինտիա Հաճար-Քազանջյանի հետ

Արմեն Բայբուրդյանը հանդիպել է Արտերկրում ֆրանսիացիների միության Կալիֆորնիայի մասնաճյուղի նախագահ Սինտիա Հաճար-Քազանջյանի հետ

Հունվարի 10-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հանդիպեց Արտերկրում ֆրանսիացիների միության (Union des Français de l’étranger) Կալիֆորնիայի մասնաճյուղի նախագահ Սինտիա Հաճար-Քազանջյանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվեցին ՀՀ գլխավոր հյուպատոսության և Արտասահմանում ֆրանսիացիների միության միջև գործակցության հաստատման և զարգացման հարցեր: Երկուստեք կարևորվեց Կալիֆորնիայի ֆրանսախոս համայնքների շրջանում հայության դերը, հայ համայնքի հետ սերտ կապերի հաստատումն ու համատեղ ծրագրերի իրականացումը: 

Փետրվարի 20-ին Արտերկրում ֆրանսիացիների միությունը Լոս Անջելեսում Ֆրանսիայի, Լիբանանի, Բելգիայի և Հայաստանի գլխավոր հյուպատոսությունների հովանու ներքո կազմակերպելու է համերգ՝ հայտնի հայազգի երաժիշտների մասնակցությամբ: Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո սա ֆրանսախոս համայնքի հետ գործակցության կարևոր քայլերից մեկը կլինի:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս