loader
Արման Կիրակոսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, իսկ Արմեն Պապիկյանը՝ Ավստրիայում

Արման Կիրակոսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, իսկ Արմեն Պապիկյանը՝ Ավստրիայում

ՀՀ նախագահի հրամանով Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Կիրակոսյանը հետ է կանչվել պաշտոնից։

Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ Արմեն Կիրակոսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Նշենք նաև, որ Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոններից: 

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Պապիկյանը նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արմեն Պապիկյանին նշանակել Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)»,– ասված է նախագահի հրամանագրում։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս