loader
Սիսիան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով

Սիսիան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս քաղաքներում, Կարմրաքար գյուղում և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 Շինարարական աշխատանքներ են ընթանում

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 19-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս