loader
«Սպազմալգոն»-ի շրջանառությունը դադարեցվել է

«Սպազմալգոն»-ի շրջանառությունը դադարեցվել է

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահատեր, 500մգ+ 5մգ+ 0,1մգ, բլիստերում 50/5x10/)» 1801800 սերիայի (պիտանիության ժամկետ` 12.2019թ.) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում են ԱՆ մամուլի ծառայությունից:

Հայտնաբերված դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում:

Նշված դեղը ներկրող դեղագործական կազմակերպությանը հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս