loader
Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյուններից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան

Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյուններից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան

Ըստ Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

 Զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ:

Հիշեցնեք, որ կիրակի օրը Շրի Լանկայում Սուրբ Հարության տոնի տոնակատարությունների ժամանակ ութ պայթյուն է որոտացել: Դրանցից առաջին վեցը տեղի են ունեցել Կոլոմբո, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքների երեք տաճարում և հյուրանոցներում: Յոթերորդ պայթյունը տեղի է ունեցել կղզու արևմտյան հատվածում, իսկ ութերորդը՝ երկրի մայրաքաղաքի արվարձաններից մեկի բնակելի համալիրում: Ինչպես նաև մեկ ռումբ վնասազերծել են իրավապահները:

Տեղի ունեցած պայթյունների պատճառով զոհերի թիվը հասել է 290-ի, վիրավորների թիվը հասնում է 500-ի: Նրանց թվում են 35 երկրների քաղաքացիներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս