loader
Սյունիքի մարզպետի 2 տեղակալ ազատվել են պաշտոնից

Սյունիքի մարզպետի 2 տեղակալ ազատվել են պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հերմինե Համբարձումյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Հերմինե Համբարձումյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գոռ Թադևոսյանը ևս ազատվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Գոռ Թադևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- նշված է  որոշման մեջ:

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս