loader
Տավուշի և Շիրակի մարզպետները ազատվել են զբաղեցրած պաշտոնից

Տավուշի և Շիրակի մարզպետները ազատվել են զբաղեցրած պաշտոնից

Գործադիրի որոշմամբ՝ Կարեն Սարուխանյանն ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից: Նա իր աշխատանքը կշարունակի օրենսդիր մարմնում: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավոր ընտրված Տավուշի մարզպետը ևս չի շարունակի աշխատանքը:

Կառավարության որոշմամբ՝ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը նույնպես կազատվի մարզպետի պաշտոնից և կանցնի խորհրդարանական աշխատանքին:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավորի թեկնածու ատաջադրված մի շարք մարզպետներ ընտրվել էին, բայց ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել: Ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու և Արագածոտնի մարզպետները:

Նրանք առաջադրվել էին ոչ միայն համամասնական, այլ նաև տարածքային ցուցակներով՝ ստանալով բավականին բարձր ձայներ: Պատգամավորի գոծունեությունից հրաժարվելու դիմում էին ներկայացրել միայն Շիրակի և Տավուշի մազպետները:

Մարզպետներից չէին առաջադրվել միայն Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս