loader
Վահագն Թևոսյան. Ես չեմ կարող կողմ լինել բույքմեյքերների գովազդների արգելքի մասին օրենքի նախագծին

Վահագն Թևոսյան. Ես չեմ կարող կողմ լինել բույքմեյքերների գովազդների արգելքի մասին օրենքի նախագծին

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Թևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Թող ների ինձ իմ գործընկեր ու լավ ընկեր Հրաչ Հակոբյանը (ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր,- խմբ), բայց քանի դեռ նորմալ քննարկում չի ծավալվել, ու այնուամենայնիվ արդեն լայն շրջանառում է ստանում բույքմեյքերների գովազդների արգելքի մասին օրենքի նախագիծը, ես ասեմ, որ էս պահին իմ ունեցած հետևությունների արդյունքներով՝ ես չեմ կարող կողմ լինել էդ նախագծին:

Գուցե ինչ-որ բաներ բաց եմ թողել, գուցե քննարկենք ու ինչ-որ բաներ ինձ համար հասկանալի դառնան, բայց էս պահին իմ հետևությունները սրանք են.

Հանրային կարծիքն այն մասին, թե արդյոք դուրեկան է այդ գովազդների առատությամբ փայլող կայքեր կարդալը, որպես միանշանակ հիմք չի կարող ընդունվել: Ես էլ եմ ասում՝ անդուր է: Բայց եթե հիմքը միայն դա է, ուրեմն եկեք խոսենք էդ գովազդային բլոկերի համար սահմանումներ տալուց: Թող դուրս չթռչեն, թող ծանր չլինեն, թող փոքր լինեն, հազար ու մի ուրիշ բան:

Եթե հիմքը նաև այն է, որ մենք պայքարում ենք բույքմեյքերության դեմ՝ կհասկանամ: Բայց եթե Ալեն Սիմոնյանը նախաձեռնում է բույքմեյքերական կետերի սահմանափակման նախագիծ (ինչին կողմ եմ, ի դեպ), բայց թողնում ենք այդ ընկերություններին օնլայն տիրույթում, ապա ինչու՞ ենք նույն տիրույթում խանգարում նրանց նոր մրցակցային դաշտ ձևավորել:

Ի վերջո այդ ընկերություններն այդուհետև մոտիվացված են լինելու գովազդներ տեղադրել միայն օնլայն հարթակներում՝ դեպի իրենց ռեսուրսներ քլիքեր ապահովելու համար: Իսկ սա նշանակում է՝ գովազդային շուկայի ընդլայնում ու լրատվամիջոցների համար ֆինանսական անկախության ևս մի աստիճան նվաճելու հնարավորություն:

Գովազդն արգելելով՝ անում ենք հակառակը: Փակում ենք դեպի այդ ֆինանսական անկախություն տանող նեղ երդիկներից մեկը՝ հավելյալ բարդություններ ստեղծելով զանգվածային լրատվության միջոցների համար:

Առավել ևս կարծում եմ, որ խաղադրույքային օնլայն հարթակների ու բուքմեյքերական կետերի վիճակագրականի համեմատությունը խոսելու է ի օգուտ առաջինների՝ տվյալ դեպքում նվազ վտանգավորության տեսակետից: Չնայած տվյալներին չեմ տիրապետում, ու գործընկերներս, վստահ եմ, կտրամադրեն:

Սրանք այս պահին իմ միակ հետևություններն են, որոնցում չեմ բացառում, որ սխալվում եմ: Հույս ունեմ՝ առողջ բանավեճ կծավալենք»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս