loader
Վալերիյ Օսիպյանը ճանապարհել ու դիմավորել է սահմանապահ ոստիկաններին

Վալերիյ Օսիպյանը ճանապարհել ու դիմավորել է սահմանապահ ոստիկաններին

Կազմ ու պատրաստ, զենք ու հանդերձանքով, հպարտ կեցվածքով, և ամենակարևորը՝ պատրաստակամ. ոստիտկանության զորքերի 1033 զորամասի ծառայողներն են։ Նոյեմբերի 15-ին՝ առավոտ կանուխ, շարք են կազմել՝ առաջնագիծ մեկնելու։ Օգոստոսին նրանք առաջինն են մեկնել սահման և երեք ամիս անց դարձյալ նույն վճռականությամբ կրկին բռնելու են Տավուշի ճամփան։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ նրանց բարի ճանապարհ ու անփորձանք ծառայություն մաղթելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։  Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

«Անգամ մեկ վայրկյան չեմ կասկածել ձեր խիզախության վրա։ Համոզված էի, որ նորից դիրքեր բարձրանալու պատրաստակամություն եք հայտնելու, որ նորից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա ամուր կանգնելու եք հակառակորդի առաջ՝ բարձր պահելով մեր ոստիկանական մեծ ընտանիքի պատիվը»,-ոստիկան-սահմանապահներին դիմեց Վալերիյ Օսիպյանը:

Նոյեմբերի 15-ը դիրքեր բարձրացող ոստիկաններից մեկի ծննդյան օրն էր նաև, հանգամանք, որ նրան չէր խանգարել համազգեստ հագնել ու գալ զորամաս՝ սահման մեկնելու։ Վալերիյ Օսիպյանի հրամանով նա պարգևատրվեց ոստիկանության զորքերում գերազանց ծառայության երկրորդ աստիճանի մեդալով։ 

Հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը սրբորեն կրելու պարտականությունը հրապարակային երդմամբ հաստատելուց, Հայաստան աշխարհի բարօրության համար աղոթելուց, ավանդական զուռնա-դհոլի նվագակցությամբ հայրենասիարական երգ ու պարից հետո ոստիկանները հանդիսավոր երթ արեցին ու ճամփա ընկան։
Սահմանապահները մեկնեցին, սահմանապահները վերադարձան։ Նոյեմբերի 16-ի գիշերը՝ արտական առաջադրանքը 15 օր փայլուն կատարելուց հետո, դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի 1032 զորամասի ծառայողները։ Վերադարձան ու շարահարապակում կրկին շարք կազմեցին։ Հերթափոխին իր շնորհակալությունը հայտնելու էր եկել Հայաստանի ոստիկանության պետը։ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ կրկին ականատես է իր պաշտոնավարման լավագույն դրվագներից մեկին։

«Հպարտություն և պատիվ է ղեկավարել մի համակարգ, որն ունի ձեր պես ծառայողներ. դուք բարձրացնում եք մեր հեղինակությունն ու մեր նկատմամբ հասարակության երախտագիտությունն ու վստահությունը։ Պատիվ ունեմ ձեզնից մեկը լինելու»,-ամփոփեց Վալերիյ Օսիպյանն ու պարգևատրեց ծառայության մեջ աչքի ընկքծներին։

Ոստիկանության պետի հրամանով մի շարք ծառայողներ արժանացան խրախուսանքի, իսկ մյուսներին հայտարարավեց շանորհակալություն, որոնք կկցվեն նրանց անձնական գործերին։
Պարգևատրմանը հաջորդեց հանդիսավոր քայլերթը։

14-օրյա հանգստից հետո նրանք կրկին կանցնեն հասարակական կարգի պահպանությանը մայրաքաղաքում՝ մինչև կրկին դիրքեր բարձրանալու լուսաբացը։

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս