loader
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի  թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Օգոստոսի 7-ից Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են: 

Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

Տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների և երթուղային ավտոբուսների երթևեկությունը իրականացնել՝

1. Մ-4 (Երևան-Սևան-Իջևան)-Հ-26 (Ոսկեպար-Նոյեմբերյան)-Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

2. Մ-3 (Երևան-Սպիտակ-Վանաձոր)-Մ-8 (Վանաձոր-Դիլիջան):

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝

1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս