loader
Վանաձորում կորած 12-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

Վանաձորում կորած 12-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 09:15-ին, որոնողական աշխատանքները վերսկսվել են: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Աշխատանքներին մասնակցում են նաև ոստիկանության մարզային վարչության աշխատակիցները, կորած քաղաքացու հարազատները և կամավորներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ա. Մ.-ն (12 տ., ունի աուտիզմ) Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Որոնողական աշխատանքներն իրականացվել են «Սուլեյմանի դոշ» կոչվող սարալանջում և նախկին քիմիական գործարանի տարածքում: Աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության մարզային վարչության 16 աշխատակից և կորած քաղաքացու հարազատները:

Ժամը 18:00-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս