loader
Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ծանոթացել է մանկապարտեզների և դպրոցների խնդիրներին

Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ծանոթացել է մանկապարտեզների և դպրոցների խնդիրներին

Վարդենիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արամ Մելքոնյանը այս շաբաթ աշխատանքային այցեր կատարեց Վարդենիս համայնքի Այրք վարչական շրջան, Վարդենիսի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներ, թիվ 2 և թիվ 3 հիմնական դպրոցներ, հանդիպումներ ունեցավ Այրքի բնակիչների, Վարդենիսի դպրոցների ուսուցիչների, նշված նախադպրոցական և կրթական հաստատությունների աշխատակիցների հետ, ծանոթացավ նրանց հուզող հարցերին և առկա խնդիրներին: Այս մասին Հայաստան 24-ը տեղեկացավ Վարդենիսի քաղաքապետարանից:

Վարդենիսի նախադպրոցական հաստատությունների համար առաջնային համարվեց թիվ 1 մանկապարտեզի տարածքով անցնող կոյուղու վերանորոգման, երկրորդ մասնաշենքի ջեռուցման համակարգի վերանորոգման, իսկ թիվ 2 մանկապարտեզում քանդված մասնաշենքի հիմնանորոգման, տարածքի ցանկապատման աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև մանկապարտեզների բակերի բարեկարգումն և աշխատողների աշխատավարձերի վերանայումը:

Գրեթե համանման խնդիրներ են առկա նաև հանրակրթական դպրոցներում, որոնցում առաջնային համարվեցին շենքային պայմանների բարելավումը, ջեռուցման ժամանակակից համակարգերի անցկացումը և աշակերտական գույքի ձեռքբերումը:

Թիվ 3 հիմնական դպրոցում համայնքի ղեկավարի պաշտոնակատարը հանդիպեց նաև դպրոցում գործող «Սանդա-ուշու» մարզաձևը ներկայացնող մարզադպրոցի տնօրենի հետ, քննարկվեցին դպրոցի անելիքները, ինչպես նաև մի շարք առաջիկա ծրագրեր:

Աշխատանքային շաբաթը եզրափակվեց ձմեռային առաջին զորակոչի մեկնարկմամբ։ Ա. Մելքոնյանը Վարդենիսի զինկոմիսարիատում հանդիպեց նորակոչիկներին, մաղթեց նրանց խաղաղ երկնքի ներքո ծառայություն և բարի վերադարձ։ 

Արամ Մելքոնյանը պատրաստակամություն հայտնեց գտնել հնարավոր տարբերակներ` լուծումներ տալու բոլոր այն խնդիրներին, որոնք համայնքի միջոցներով է հնարավոր կատարել և միջնորդություններ ներկայացնել պատկան մարմիններին` մնացած հարցերի լուծումները գտնելու նպատակով: 

Աշխատանքային այցերը կշարունակվեն նաև առաջիկա շաբաթվա ընթացքում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս