loader
«VivaStart». հմտությունների բացահայտում, մասնագիտացում և «դիրքավորում»՝ աշխատաշուկայում. ֆոտոշարք

«VivaStart». հմտությունների բացահայտում, մասնագիտացում և «դիրքավորում»՝ աշխատաշուկայում. ֆոտոշարք

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շարունակում է աջակցել ուսանողների մասնագիտացմանը: 2015 թվականից իրականացվող՝ «VivaStart» կրթական ծրագիրը, անհրաժեշտ ներուժի բացահայտման և հետագա ձեռքբերումների մեկնարկային հիմքեր է ձևավորում մասնակիցների  համար: Հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ ուսումնասիրում են գործարար էթիկայի նորմերը և աշխատանքային միջավայրում՝ ընկերության տարբեր սպասարկման կենտրոններում, բարձրակարգ սպասարկման գործնական հմտություններ են ձեռք բերում: Ավելին՝ տիրապետում են տարբեր, օրինակ՝ հարցազրույցի մասնակցելու և ռեզյումե/CV կազմելու տեխնիկային: Դա նրանց թույլ է տալիս աշխատաշուկա մտնել առավել վստահ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը հավաստագրեր է հանձնել «VivaStart»-ի շրջանավարտների՝ 2018 թվականի վերջին խմբին: Հերթական դասընթացին մասնակցել է հանրապետության տարբեր մարզեր և բուհեր ներկայացնող՝ 38 ուսանող: Երկամսյա ժամանակահատվածում երիտասարդները տիրապետել են բաժանորդի հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններին, ընկերության առաջարկած ապրանքատեսակներին, ծառայություններին և դրանք առաջարկելու՝ մարքեթինգային գործիքների կիրառման ճկունությանը: Տարեվերջյան շրջանավարտներից արդյունավետ ցուցանիշ արձանագրածներից երեքը ստացել է Samsung J6+ սմարթֆոն: 2018 թվականին «VivaStart» կրթական ծրագրից օգտվել է 110 ուսանող: Նրանցից տասն աշխատանքի է անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր կենտրոններում:

««VivaStart»-ը մեկնարկային կարևոր  հնարավորություն է՝ աշխատանքային միջավայրում ինքնադրսևորվելու, գործատու-աշխատող-երրորդ կողմ կապը պատկերացնելու և ճկուն լուծումներ առաջարկելու համար: Վստահ եմ, որ դասընթացից առաջ և հետո այս ամենի նկատմամբ ձեր պատկերացումներն ու մոտեցումները տարբեր են եղել: Կարևոր է կիրառել ձեռք բերած գիտելիքները և գնահատել քաղաքակիրթ հաղորդակցման մոդելը: Շնորհավորում եմ ձեզ և ակնկալում լավագույն որակների դրսևորում այն միջավայրում, որը կընտրեք ապագայում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս