loader
Վրաերթ՝ Զովունի գյուղում. քաղաքացու առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության

Վրաերթ՝ Զովունի գյուղում. քաղաքացու առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության

Օգոստոսի 20-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ «ԱՆԻ» կաթնամթերքի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի բաժնից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա. Ա.-ը (1988թ.) «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հ. Ս.-ին (1993 թ.), ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս