loader
Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացը կարագացվի

Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացը կարագացվի

Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացը կարագացվի: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից:

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունները շուտով կներդնեն տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգ, որը կարագացնի սահմանին բեռների ստուգման գործընթացը։

Վրացի մաքսավորները Հայաստանի սահմանին ապրանքի մասին տվյալներ հավաքելիս դրանք կգաղտնագրեն թվային կոդով և այն կփոխանցեն հայկական կողմին, որը թույլ կտա հայկական մաքսակետում ապրանքը նորից չզննել (կամ զննել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում)»,- նշված է հաղորդագրության մեջ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս