loader
Զենքի վաճառքն Ադրբեջանին նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին. Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգում

Զենքի վաճառքն Ադրբեջանին նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին. Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներում ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցության հարցը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն մեր տարածաշրջանում կարևոր խորհրդարանական հարթակ է տարբեր խնդիրների քննարկման համար: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխխոսնակն առաջարկել է կազմակերպել գիտաժողով-
ցուցահանդես՝ նվիրված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70- ամյակին:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր՝ կարևորելով հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը:

«Այդ նպատակի համար պետք է բացառել ռազմատենչ հռետորաբանությունն ու այլատյացության քարոզը:
Ադրբեջանին զենքի վաճառքը նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին»,- ասել է
ԱԺ փոխնախագահը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս